Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիան հրթիռակոծվեց, ինչ կլինի հետո

Սիրիան հրթիռակոծվեց, ինչ կլինի հետո
14.04.2018 | 10:39

Իր քաոսով հայտնի Սպիտակ տանը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանը նախապատրաստում էին ոչ բնորոշ շրջահայացությամբ` գրում է The Washington Post-ը: Այդ թվում` Թրամփի համար մի քանի ճեպազրույցներ արեցին ազգային անվտանգության թեմայով: Բայց չորեքշաբթի առավոտյան նա ամեն ինչ շրջեց գլխիվայր իր թվիթով` Ռուսաստանին «հանձնարարելով» պատրաստվել, որովհետև ԱՄՆ հրթիռները «կթռչեն` գեղեցիկ, նոր ու խելացի»: Սպիտակ տան խորհրդականները զարմացան այդ ուղերձից ու համարեցին «տագնապալից» ու «զգետնող»: Նրանք արագ վերակառուցվեցին ու Պենտագոնի ղեկավարության հետ շարունակեցին Թրափի համար նախապատրաստել գործողությունների տարբերակներ Սիրիայում` ասես ոչինչ չէր եղել: Բայց պոռթկումը Twitter –ում վկայում է, որ նախագահը գործում է իմպուլսիվ, առանց հստակ ռազմավարության: «Ստացվում է, որ բոլորն ամեն առավոտ արթնանում են ու զբաղվում են իրենց տեսածով: Աստված իմ, Թրամփի աշտարակն է այրվում: Աստված իմ, նրանք խուզարկել են Մայքլ Կոենի օֆիսը: Աստած իմ, մենք պատրաստվում ենք ռմբակոծել Սիրիան: Մարդիկ արձագանքում են կատարվողին, իսկ ռազմավարական, իրադարձություններից առաջ անցնող մտածողություն չկա»` ասաց Սպիտակ տան Արևմտյան թևի բարձրաստիճան մի պաշտոնյա: Նախագահը հատկապես զայրացած էր, երբ երկուշաբթի ՀԴԲ-ն խուզարկություններ արեց նրա անձնական փաստաբան Կոենի տանը, գրասենյակում ու հյուրանոցի համարում: Նա փորձում կանխել մաքսատուրքերի հնարավոր տնտեսական հետևանքները հատկապես գյուղատնտեսության համար և անընդհատ ջանում է վերանայել ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը: Թրամփին անակնկալի բերեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանի անսպասելի թոշակի գնալը, որ նշանակում է ավելի մեծ խառնաշփոթ Հանրապետական կուսակցությունում` միջանկյալ ընտրությունների նախօրեին: Պաշտոնյաների խոսքով` չհաշված չորեքշաբթիի թվիթը, Սիրիայի հարցով քննարկումները բացառություն էին` համեմատած Սպիտակ տանը տիրող քաոսի հետ: Մամլո քարտուղար Սառա Սանդերսը հաղորդեց, որ Թրամփը շարունակում է ուսումնասիրել ռազմական հարվածի տարբերակները և նրա թվիթը չպետք է մեկնաբանել իբրև ծրագրվող գործողությունների հայտարարություն: Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Բոբ Կորկերը հայտարարեց, որ դեռ չի լսել Թրամփից կամ աշխատակազմի այլ աշխատակիցներից Սիրիայի առաջիկա գործողությունների մասին:

«Պատկերացում չունեմ: Առայժմ ինձ թվում է, որ օդ են տատանում,-ասաց Կորկերը:-Հետո տեսա, մենք պատրաստվում ենք համագործակցել Ռուսաստանի հետ` անմիջապես երբ պատրաստվում էինք նրան ռմբակոծել: Ի՞նչ է դա նշանակում: Ցավոք, վարչակազմը այնքան հայտարարություններ է արել, որ երբեք չի կատարվել ու չի մշակվել»: Ընդհանրապես Սիրիայում ԱՄՆ-ի հետագա գործողությունների հարցադրումը վարչակազմին բաժանել է: Սպիտակ տանն ու Պենտագոնում մարտի վերջին ապշել էին Թրամփի հայտարարությունից, որ ԱՄՆ զորքերը «շատ շուտով» կհեռանան Սիրիայից: Թրամփը օգնականներին ասել էր, որ ցանկանում է` զինվորները Սիրիայից 48 ժամում դուրս գան` անհնար ժամկետ, որ տագնապեց Պենտագոնին և ստիպեց պաշտոնյաներին նետվել նրան տարհամոզելու: Իվերջո, Մետիսն ու մյուսները համոզեցին Թրամփին զինվորականներին 6 ամիս տալ, որ ոչնչացնեն ԻՊ-ից մնացած զինյալներին: Բարձրաստիճան պաշտոնյաները նախագահին նկարագրում են իբրև պոռթկուն մարդ, որ տանել չի կարողանում իր խորհրդականների խորհուրդները: «Նախագահը որոշում է ընդունում կամ հայտարարություն է անում, իսկ հետո ղեկավարությունը` Մետիսը, Պոմպեոն, Քելին կամ մեկ ուրիշը գալիս ու ասում են նրան` մենք դա չենք կարող անել: Երբ համոզել չի հաջողվում, մենք քաղաքական գործընթացը վերաձևում ենք, որ համապատասխանի նախագահի ասածին»` բացատրել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Սպիտակ տան օգնականներն արդեն հաշտվել են իրողությանը, որ գործնականում չեն վերահսկում Թրամփի գործողությունները: Դրա փոխարեն նրանք ամեն պահ պատրաստ են հարթել կամ կոծկել: Թրամփն իրոք ինքն իր աշխատակազմի ղեկավարն է, հաղորդացկության տնօրենը և քաղաքականության գիտակը,- ասել է Հանրապետական կուսակցության ռազմավարությամբ զբաղվող մասնագետը, որ հաճախ է լինում Սպիտակ տանը:-Նա երգում է Ֆրենկ Սինատրայի երգը` «Ես ամեն ինչ կանեմ ինձ նման»:
The Washington Post


Հ.Գ. Մինչ բոլորը սպասում են, որ Թրամփը նոր թվիթ կգրի, ԱՄՆ 12 ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ուղևորվել է Սիրիա: Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է ընթանում հսկա «Հարի Թրումեն» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում, նրան ուղեկցում են 5 ականակիր նավ և հածանավ: Միջերկրական ծովում են գտնվում ևս չորս ականակիր նավեր` «Տոմահավկ» 60 հրթիռներով զինված «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը՝ երկու միջուկային սուզանավերի հետ: Հարվածային խմբի հետ է նաև «Հեսսեն» գերմանական արագընթաց հածանավը։


Ապրիլի 14-ին Երևանի ժամանակով 4-ին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիային` թիրախների, որոնք, ենթադրաբար կապված են քիմիական զենքի արտադրության հետ: ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտնել է, որ թիրախներին էին Դամասկոսում գիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը զբաղվում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծմամբ, քիմիական զենքի պահեստը Հոմսից արևմուտք և մեկ այլ պահեստ ու հրամանատարական կետ Հոմսի մոտ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ սա առայժմ մեկ անգամյա գործողություն էր, որը շատ հզոր ուղերձ էր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել են իրենց երկրների մասնակցությունը գործողությանը: Ռուսաստան ասել է, որ ավիահարվածներն անպատասխան չեն մնա:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե` հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։ Սիրիայի ՀՕՊ-ը զգալի թվով հրթիռներ է խոցել։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։ «Դա կախված կլինի նրանից, թե պարոն Ասադը կորոշի՞ հետագայում ևս քիմիական զենք օգտագործել։ Այժմ դա մեկանգամյա հարված է, և ես վստահ եմ, որ ուժեղ հաղորդագրություն է»,-ասել է Մեթիսը։


ԱՄՆ-ը Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով` հաղորդում է Reuters-ը։ Հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Նախնական տվյալներով՝ հրթիռակոծվել են Բազրեհ շրջանը, որտեղ գտնվում են գիտական կենտրոնները և Դամասկոսի օդանավակայանը։ Հետևանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Կիսվա քաղաքում 13 թևավոր հրթիռ որսալու մասին։ «Սիրիայի ՀՕՊ ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները»,-ասվում է հաղորդագրությունում։ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության կողմնակից է, պատժամիջոցներն էլ չեն հանվի, քանի դեռ «Մոսկվան չի փոխել վարքագիծը»: «Վլադիմիր Պուտինը դեռ մինչ վերջ չի գիտակցել մեր ուղերձները, մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Բայց խոսքը միայն սանկցիաների մասին չէ: Այս վարչակազմը վերնայել է միջուկային զինանոցն ու քաղաքականությունը և Ռուսաստանին զգուշացրել՝ կշարունակենք զարգացնել զսպման ուժերը»:


Այլ արձագանքներ առայժմ չկան: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համատեղ հարձակման հետևանքները դեռ պարզվում են, ակնհայտ է, որ Ռուսաստանը անպատասխան չի թողնի հարվածը, եթե խոցված լինեն ռուսական տեխնիկան կամ զինուժը: Փաստորեն` կոնֆլիկտի զարգացումը կանխել հնարավոր չեղավ: Ավելի ճիշտ` Դումայում քիմիական ենթադրյալ հարձակման պատրվակով` առանց սպասելու ՔԶԱԿ-ի ուսումնասիրության արդյունքներին, Սիրիայի հրթիռակոծումը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ռազմական դրսևորում է: Թուրքիան փորձում է խաղալ և արևմտյան, և ռուսական դաշտում, Իրանը Սիրիայի հետ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ